Թուրքիայի զինուժի անձնակազմի քանակը հայտնի է

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է ԶՈւ անձնակազմի թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ 2013-ի դեկտեմբերի համեմատ Թուրքիայի ԶՈւ անձնակազմը կրճատվել է շուրջ 42 հազար հոգով՝ կազմելով 662.719 մարդ։

Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ԶՈւ

Թվաքանակի նվազումը կապված է զորացրման ժամանակահատվածի, ինչպես նաև ծառայության ժամկետների կրճատման հետ։

Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 344 հոգի է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 31-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը 39.357 հոգի է, որից 32.963-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5.794-ը՝ ժանդարմերիայում, 600-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Ենթասպայական և կրտսեր սպայական կազմը 95.368 մարդ է, որից 71.611-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 22.358-ը՝ ժանդարմերիայում, 1.399-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:

Պայմանագրային ժանդարմների թիվը 23.735 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 2.323:

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 50.509 մարդ է, որից 40.524-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 9.309-ը՝ ժանդարմերիայում, 676-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 398.889 մարդ է որից 275.566-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 121.578-ը՝ ժանդարմերիայում, 1.745-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52.194 է, որից 47.776-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.515-ը՝ ժանդարմերիայում, 903-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 662.719 մարդ է, որից զինծառայողները 610.525-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52.194-ը:
Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 35 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 35 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 34 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 61 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *