ԱՄՆ-ն Իսրայելին խնդրել է հետաձգել Իրանին հարվածելը. ԶԼՄ-ներ

Agence France-Presse-ը` հղում անելով իսրայելական «Մաարիվ» թերթին, գրում է, որ ԱՄՆ-ն առաջարկել է իսրայելական բանակը համալրել նորագույն սպառազինությամբ, եթե Իսրայելը համաձայնի Իրանի դեմ ռազմական գործողությունները հետաձգել:

Ըստ այդ աղբյուրի, սպառազինության տրամադրման հարցը Վաշինգթոնում քննարկել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանիաուն: ԱՄՆ-ն, մասնավորապես, առաջարկել է տրամադրել հակաբունկերային ռումբեր և հեռավոր գործողության ինքնաթիռ-վերալիցքավորիչներ: Փոխարենը Իսրայելը պետք է համաձայնի Իրանին հարվածելը հետաձգել մինչև 2013թ.:

ԱՄն ղեկավարության կարծիքով` իրենց տրամադրած տեխնիկան կարող է Իսրայելին` Իրանի նկատմամբ մատավարական առավելություն տալ և այլևս հարկ չի լինի մտածել գործողությունները կարճ ժամանակահատվածում ավարտելու մասին, ինչպես կարծում է Իսրայելը: Սակայն, լրատվամիջոցը չի հայտնում` Նեթանիաուն համաձայնել է նման առաջարկին, թե ոչ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *