Փոխհրաձգություն` Իրանի և Ադրբեջանի սահմանին

Ադրբեջանի և Իրանի սահմանին ադրբեջանական Գյոյթեփե սահմանապահ ուղեկալի մոտ փոխհրաձգություն է եղել: Ադրբեջանի պետական սահմանապահ  ծառայության աշխատակիցները կրակ են բացել Իրանից ադրբեջանական տարածք անցնել փորձող 4 սահմանախախտների վրա, ովքեր էլ պատասխան կրակ են բացել:

Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության` սահմանախախտները փոխհրաձգության ընթացքում նահանջել են, նրանց ձերբակալել չի հաջողվել, իսկ տեղանքում ուսումնասիրության արդյունքում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել:

Դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *