Juan Carlos I ունիվերսալ դեսանտային նավի նախագիծը` թուրքական մրցույթի հաղթող

Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունն ունիվերսալ դեսանտային նավի մրցույթում հաղթող է ճանաչել թուրքական SEDEF նավաշինական ընկերությանը:

Այս մասին դեկտեմբերի վերջին պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը:

Juan Carlos I. Իսպանիայի ՌՕՈւ

Juan Carlos I. Իսպանիայի ՌՕՈւ

Havuzlu Çıkarma Gemisi (LPD) մրցույթին SEDEF-ը մասնակցել է իսպանական Navantia ընկերության հետ` առաջարկելով ավելի վաղ իսպանական նավատորմի համար պատրաստված Juan Carlos I նավի նախագիծը:

Թուրքական նավատորմի համար ունիվերսալ դեսանտային նավի և նրան կից մի շարք այլ նավերի, ինչպես նաև զրահափոխադրիչների Havuzlu Çıkarma Gemisi (LPD) անունով ծրագիրը, որը մեկնարկել է 2006 թվականին, գնահատվում է  շուրջ 2 մլրդ ամերիկյան դոլար:  Նախագծով թուրքական կողմը նախատեսում է ձեռք բերել մեկ ունիվերսալ դեսանտային նավ, այդ նավի համար նախատեսված LCM տիպի 4 տանկադեսանտային կատեր,  LCVP տիպի 2 փոքր դեսանտային կատեր, ինչպես նաև 27 AAV թրթուռավոր զրահափոխադրիչներ:

Մրցույթին մասնակցում էին ADIK, Çelik Tekne, Dearsan Shipyard, Desan Shipyard, RMK Marine, SEDEF ընկերությունները և Ստամբուլի ռազմածովային նավաշինարանը:

2011-ի մայիսին հայտի դարձավ, որ մրցույթի հաջորդ փուլ են անցել SEDEF-ը, RMK Marine-ը, որն առաջարկում էր բրիտանական BMT-ի հետ մշակած սեփական նախագիծը և Desan Shipyard-ը, որն էլ առաջարկում էր հարավկորեական Hanjin Heavy Industries-ի հետ համատեղ Dokdo նավի հիմքի վրա ստեղծված նախագիծը: Ինչպես վերը նշվեց, վերջնական հաղթող է ճանաչվել SEDEF-ի ու Navantia-ի նախագիծը: Երկրորդ հորիզոնականում Desan Shipyard-ի առաջարկած նախագիծն է:

Այսպիսով, Իսպանիայի ռազմածովային ուժերի համար կառուցված Juan Carlos I նախագծի նավը երկրորդ արտասահմանյան պատվերն է ստանում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նմանատիպ նավ է պատվիրել Ավստրալիան: Ենթադրվում է, որ Թուրքիայի համար նավը կառուցվելու է Ավստրալիայի սխեմայով, այն է` նավի կորպուսը կառուցվելու է Իսպանիայում, իսկ դրա հետագա համալրումը կատարվելու է Ստամբուլում:

Թուրքական մամուլը, մեկնաբանելով այս ընտրությունը, նշել է, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է պատժել Քոչ հոլդինգին, որի ղեկավարները Գեզիի դեպքերի ժամանակ աջակցություն էին ցուցաբերում ցուցարարներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների` սպասվում էր, որ ձգձգվող այս մրցույթի հաղթելու է Քոչ հոլդինգին պատկանող RMK Marine խոշոր նավաշինական ընկերությունը, սակայն վերջնական ընտրությունը կանգ է առել SEDEF-ի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *