Պատմության մեջ առաջին անգամ ասիական երկրների պաշտպանական ոլորտի ծախսերը կգերզանցեն եվրոպական երկրների ծախսերին: Նման զեկույց է ներկայացրել Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը(IISS):
Ներկայումս Ասիայում պաշտպանական ծախսերը մեկ շնչին բաժին ընկնելու չափով ավելի փոքր են, քան ԵՄ-ում: 2008թ. հետո երկու աշխարհամասերի ռազմական բյուջեները սկսեցին հավասարվել, սակայն, տնտեսկան ճգնաժամով պայմանավորված, Եվրամիությունը կրճատեց պաշտպանական ոլորտի ծախսերը: 2011թ. IISS-ի տվյալներով` ՆԱՏՕ-ն զինված ուժերի վրա ծախսեց 270 մլրդ դոլար, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները` 262 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ ռազմական բյուջեն 2010թ. կազմել է 693 մլրդ դոլար, Ռուսաստանինը` 53 մլրդ դոլար:
Ասիայի պաշտպանական ծախսերի մեկ երրորդը բաժին է ընկնում Չինաստանին, իսկ 2015թ.` IHS Jane’s-ի կանխատեսումներով, Չինաստանի ռազմական բյուջեն կգերազանցի ՆԱՏՕ-ի անդամ 8 երկրների` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Թուրքիայի, Կանադայի, Իսպանիայի և Լեհաստանի ռազմական միասնական բյուջեին: Հայտնում է «Լենտա.ռու»-ն:
Այս շաբաթվա սկզբում պարզ դարձավ, որ Չինատանի ռազմական բյուջեն կմեծանա 11,2 տոկոսով` հասնելով 106,4 մլրդ դոլարի: Իսկ 2011թ. Չինաստանը ռազմական ծախսերն ավելացրել էր 12,7 տոկոսով: Չինաստանի բարձրաստիճան այրերի վկայությամբ` իրենց ռազմական բյուջեի մեծացումը սպառնալիք չի կարող լինել այլ երկրների համար և միտված է ազգային անվտանգության պահպանմանը: