Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը մեկնել է Նախիջևան

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Նախիջևան՝ ստուգելու «նորաստեղծ» առանձին համազորային բանակի պատրաստությունը նոր ուսումնական շրջանին ընդառաջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն, նախարարի գլխավորած աշխատանքային խումբն այցի ընթացքում ստուգելու է զորամասերի նյութատեխնիկական և սպառազինության ապահովման աստիճանը, ինչպես նաև ծանոթանալու է անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա Նախիջևանում նախատեսվում է ստեղծել առանձին համազորային բանակ, որի հրամանատար պետք է նշանակվեր Նախիջևանի  բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Մուսթաֆաևը:

Այժմ արդեն Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունում նախիջևանյան բանակային կորպուսն անվանվում է «առանձին համազորային բանակ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *