Ադրբեջանում զինծառայողն ինքնասպան է եղել

Այսօր` հունվարի 4-ին, հայտնի է դարձել, որ ադրբեջանական զինված ուժերում գրանցվել է 2014-ին հայտարարված առաջին ոչ մարտական կորուստը: 18-ամյա զինծառայող Ռահիմ Նայիլ օղլու Իսմայիլովն ինքնասպան է եղել առաջնագծում:

Նա բանակ էր զորակոչվել Ադրբեջանի արևմտյան Գոյգյոլի շրջանից: Ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն:

Նշենք, որ զինծառայողը բանակ էր զորակոչվել 2013 թվականի հոկտեմբերին:

Գոյգոլի շրջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունն արդեն հաստատել է լուրը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն այս պահի դրությամբ դեռ չի մեկնաբանել պատահածը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *