Սիրիայի ռազմաօդային ուժերը Հալեպի Սախխուր թաղամասում ոչնչացրել է իսլամիստական «Լիվա աթ-թաուհիդ» խմբավորման շտաբը: Մարտական գործողության ժամանակ սպանվել են ավելի քան 40 զինյալներ և նրանց հրամանատարներ:
Այս մասին տեղեկացնում է սիրիական «Սուրիա ալ-Էն» լրատվական գործակալությանը:
«Լիվա աթ-թաուհիդ» խմբավորումը մոջահեդների ևս 6 խմբավորումների հետ մտնում է «Իսլամական ճակատ» մարտական կառույցի մեջ: Խմբավորման մեջ են մտնում հայտնի «Ահրար ալ-Շամ», «Իսլամի բանակ», «Սուկուրալ-Շամ», «Լիվա ալ Հաք» և «Անսար ալ Շամ» խմբավորումները։ Ընդդիմադիր կառույցը ստեղծվել է 2013 թվականի նոյեմբերին, գործում է հիմնականում Սիրիայի հյուսիսում:
Հիշեցնենք, որ Սիրիայի հակամարտությունը սկսվել է 2011-ից և չի լուծվում մինչ օրս։ Կառավարական զորքերի ու զինյալների խմբավորումների բախումների հետևանքով մահացել է 120-140 հազար, փախստական են դարձել շուրջ 1 մլն մարդ։ Զինյալների շարքերում զգալի թիվ են կազմում ծայրահեղ իսլամիստները։