Ադրբեջանում ՃՏՊ-ի հետևանքով երեք զինծառայող է տուժել

Ադրբեջանի հարավային Սաբիրաբադի շրջանում հունվարի 2-ի գիշերը գրանցված ավտովթարի հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի ԶՈւ երեք զինծառայողներ: Սա 2014-ին ադրբեջանական մամուլի հաղորդած առաջին տեղեկությունն է տուժած զինծառայողների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ղաջիքաբուլ-Բահրամթեփե ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին կողաշրջվել է Daewoo մակնիշի ավտոմեքենան:

ՃՏՊ-ի պատճառով տուժել են պայմանագրային զինծառայողներ Մամեդով Աբբաս Ալմիրզա օղլուն (ծնված 1993-ին), Սումգայիթի բնակիչ Նուրիև Ազեր Աքիֆ օղլուն (ծնված 1990-ին), Էլհան Միրզոևը (ծնված 1981-ին): Նրանց տեղափոխել են Շիրվան քաղաքի հիվանդանոց, ապա՝ Բաքվի ՆԳՆ զինվորական հոսպիտալ: Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

One response to “Ադրբեջանում ՃՏՊ-ի հետևանքով երեք զինծառայող է տուժել

  1. Pingback: Ադրբեջանում ՃՏՊ-ի հետևանքով երեք զինծառայող է տուժել Ռազմ.info | armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *