Ադրբեջանի Շիրվան քաղաքում արտակարգ իրավիճակների նախարարության սպա, ավագ լեյտենանտ Սամիր Մուսաևը դանակահարել է պաշտպանության նախարարության սպա, Նախիջևանի զորամասերից մեկի դասակի հրամանատար Ֆուադ Գուլիևին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական azvision.az լրատվակայքը, միջադեպը գրանցվել է դեկտեմբերի 29-ին: Դանակահարողը փախուստի է դիմել դեպքի վայրից:
Ըստ կայքի՝ ներկա դրությամբ ընթանում են հետաքննական-որոնողական աշխատանքներ:
Ադրբեջանի ԱԻՆ-ը և ՊՆ-ն այս պահի դրությամբ միջադեպին չեն արձագանքել: