ՌԴ ՊՆ-ն այս տարի ծառայողական համազգեստի գնմանը կհատկացնի մոտ 5 մլրդ ռուբլի (շուրջ 170 մլն դոլար)։ Այս մասին նշվում է պետգնումների հայտարարությունների բաժնում։ Նախատեսվում է այդ գումարով գնել մորթե վերարկուներ, տարբեր գույների տաբատներ և կիսաշրջազգեստներ, անձրևանոցներ ու բաճկոններ, վերանաշապիկներ և բլուզներ։ 221 մլն ռուբլի կհատկացվի անկողնային սպիտակեղենի գնման և 313,5 մլն ռուբլի` 2000 հատ վրանի գնման համար։
Առավել ուշագրավն այն է, որ, «Ռիա նովոստիի» հաղորդմամբ, ՌԴ ՊՆ-ն 90 մլն ռուբլի (ավելի քան 3 մլն դոլար) է հատկացրել պաշտոնական կայքի վերափոխման համար: Նախօրեին Գլխավոր զինդատախազությունը հայտնել է քրեական գործի հարուցման մասին` առանձնապես խոշոր չափերի խաբեություն` քրեական օրենսգրքի 4-րդ մասի 159 հոդվածով։ Սակայն, զինդատախազությունը նշում է ոչ թե 90, այլ 36 մլն ռուբլի (ավելի քան 1.2 մլն դոլար)։ Իսկ Զինդատախազությունից «Կոմերսանտին» հայտնել են, որ խոսքը միայն 6 մլն (շուրջ 200.000 դոլար) շորթելու մասին է, սակայն գործը դեռևս քննության փուլում է, իսկ աշխատանքների արժեքն էականորեն ուռճացված է։
Pingback: 270.000 դոլար՝ ՌԴ ՊՆ կայքի նոր բաժնի ստեղծման համար | Ռազմ.info