Ադրբեջանի ներքին զորքերում զինծառայող է մահացել

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղակայված ներքին զորքերի զորամասերից մեկում մահացել է 2 ամիս առաջ զորակոչված զինծառայող Միրմամեդով Ռահման Տաջիկ օղլուն։ Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը ներքին զորքերի մամուլի ծառայությունից հաստատել են զինծառայողի մահվան փաստը։

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

Ըստ նախնական տեղեկության` զինծառայողը վայր է ընկել զորամասի տարածքում մաքրման աշխատանքներ կատարելիս։ Մահվան պատճառի պարզման նպատակով նշանակվել է փորձաքննություն։ Հաղորդվում է նաև, որ 18-ամյա Մամեդովը զինվորական ծառայության է զորակոչվել այս տարվա հոկտեմբերին՝ Շամխորի շրջանից։

Նշենք, որ վերջին երկու օրերի ընթացքում սա Ադրբեջանի պաշտպանական համակարգերում մահվան ելքով արդեն երկրորդ միջադեպն է։ Դեկտեմբերի 28-ին Բաքու-Շամախ ավտոճանապարհի 59-րդ կիլոմետրին  խոշոր ՃՏՊ-ի հետևանքով մահացել էր ԶՈւ Բաքվի զորամասերից մեկի 28-ամյա զինծառայող Սամանդար Խալիլովը։

Հավելենք նաև, որ այս կորուստը Ադրբեջանի պաշտպանական համակարգերի համար 86-րդն է 2013 թվականի ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *