Ռուսաստանում արձակվել է Տոպոլ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Ռուսաստանի ԶՈւ հատուկ նշանակության հրթիռային զորքերը դեկտեմբերի 27-ին Աստրախանի շրջանի Կապուստին Յար զորավարժարանում անցկացրել են ՌՍ-12Մ Տոպոլ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուսումնական արձակում։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Տոպոլ Մ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Տոպոլ Մ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Փորձնական արձակման նպատակը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մարտական համալրվածության աստիճանի ստուգումն էր։ Արձակված հրթիռը հաջողությամբ խոցել է Ղազախստանի Սարը-Շահան զորավարժարանում պայմանական թիրախը։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ Կապուստին Յար զորավարժարանը առավելագույնս հարմարեցված է իր բոլոր չափորոշիչներով հատուկ նշանակության հրթիռային զորքերի և ռազմածովային ուժերի սպառազինության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկման համար։

ՌԴ ՊՆ սպառազինության համալրման ծրագրի համաձայն` Տոպոլ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն։ Մշակված նախագծերը հնարավորություն են տալիս երկարացնել հրթիռի շահագործման սահմանված ժամկետները՝ ֆինանսական միջոցների համեմատաբար սակավ օգտագործմամբ։

Նշենք, որ Տոպոլ հրթիռային համալիրը ՌԴ ԶՈւ հատուկ նշանակության հրթիռային զորքերի գլխավոր բաղկացուցիչներից է։ Այն ընդունվել է սպառազինության դեռևս 1988 թվականից։ Համալիրի գլխավոր առավելություններից են համարվում խուսանավման բարձր աստիճանը և հրթիռի արձակման նախապատրաստման համեմատաբար կարճ ժամանակը։ Հրթիռի թռիչքի առավելագույն հեռավորությունը 10.000 կմ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *