Ադրբեջանում առաջնագծում զինծառայող է զոհվել. նրան հետմահու պարգևատրել են

Ադրբեջանում՝ Մարտակերտի ուղղության առաջնագծում, դեկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական զոհ է ունեցել: ԱՊԱ լրատվական գործակալության բնորոշմամբ, զինծառայողը զոհվել է «մարտական հանձնարարություն կատարելիս՝ հայ դիպուկահարի գնդակից»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ ԶՈւ զինծառայող, 18-ամյա Սարխան Վագիֆ օղլու Գասիմովը սպանվել է «հայկական գնդակից»: Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել էր զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության Աղստաֆայի զինկոմիսարիատից:

Նշենք, որ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Գասիմովին արդեն իսկ հետմահու պարգևատրել է «Գերազանց զինվորական ծառայության» երրորդ աստիճանի շքանշանով:

Զինծառայողի հուղարկավորության արարողությունը կայանալու է դեկտեմբերի 28-ին զորամասի հրամանատարության, բարձրաստիճան զինվորականների և ՊՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

One response to “Ադրբեջանում առաջնագծում զինծառայող է զոհվել. նրան հետմահու պարգևատրել են

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *