Ադրբեջանական կրակից զինծառայողներ են վիրավորվել։ Սեյրան Օհանյանը Չինաստանում էր։ 820 հազար դոլարի ռազմական օգնություն` Չինաստանից: Հայկական զինուժի կորուստները 2013 թվականին:
-Դեկտեմբերի 22-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Հովհաննես Դավթյանը և Էրիկ Կարապետյանը: Զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն:
” Դեկտեմբերի 21-ին Չինաստանի պաշտպանության նախարարի հրավերով պաշտոնական այցով Պեկին է մեկնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը այցելել է հատուկ նշանակության բրիգադ, ռազմական շրջաններ, տարբեր զորամասեր, ինչպես նաև ռազմարդյունաբերության խոշոր ձեռնարկություններ:
-Դեկտեմբերի 26-ին Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալի և ՉԺՀ պաշտպանության նախարարի հետ: Քննարկվել են ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Հայաստանին Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը` 5 միլիոն չինական յուանի (շուրջ 823 հազար ԱՄՆ դոլար) չափով:
-Հայկական բանակը 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ն ունեցել է 30 զոհ։ Նախորդ տարվա համեմատ զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակը) կորուստների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով։ Ռազմինֆոյի ցուցակին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ռազմաշաբաթը նաև`