Վրաստանի հետախուզական ծառայությունը նոր ղեկավար ունի

Վրաստանի հետախուզական ծառայությունն այսուհետ կղեկավարի նախկինում ՆԳՆ տեղեկատվության և վերլուծության քարտուղարության ղեկավար Դավիդ Սուջաշվիլին։  Նա այդ պաշտոնում փոխարինել է Գելի Բեջուաշվիլուն։

Նշենք, որ 1999-2002 թվականը Դավիդ Սուջաշվիլին աշխատել է հետախուզական ծառայությունում։

Դեկտեմբերի 27-ին, հետախուզական ծառայության նորանշանակ և նախկին ղեկավարներին է հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին։  Նա շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարին և հաջողություն մաղթել Դավիդ Սուջաշվիլուն։

Տեղեկացնենք նաև, որ վարչապետի որոշմամբ հետախուզական ծառայության բյուջեն 2014 թվականին կավելանա 3 մլն լարիով (ավելի քան 1 700 000 ԱՄՆ դոլարով), որն օգտագործվելու է ծառայության ենթակառուցվածքների բարելավման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *