Ադրբեջանի Միլլի Մեջլիսը դեկտեմբերի 27-ին վավերացրել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության պայմանագրի ժամկետի երկարաձգումը ևս հինգ տարով։
Այս մասին հաղորդել է Միլլի Մեջլիսի փոխխոսնակ,խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասքերովը։
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 18-ին հանձնաժողովն օրինագիծը ներկայացրել էր Միլլի Մեջլիսին։ Չվավերացնելու դեպքում պայմանագիրը կորցնելու էր ուժը։
Հավելենք, որ Ադրբեջանի և ԱՄՆ ՊՆ-ները համագործակցության պայմանագիր են կնքել 2003-ին՝ 10 տարի ժամկետով։