Թուրքական նավաշինարանում ջուրն իջեցվելիս թուրքական նավատորմի քարշակող նավ է շրջվել, Թուրքիան հաջորդ տարի 7.2 տոկսով կավելացնի ռազմական բյուջեն։” Թուրքիայի Իզմիր քաղաքի ռազմական նավաշինարաններից մեկում նորոգում անցնող թուրքական ռազմածովային ուժերի քարշակող նավի վթարի հետևանքով 10 մարդ է մահացել, որից 8-ը՝ զինծառայողներ։
Թուրքական նավատորմի «Դեղիրմենդերե» քարշակող նավը դեկտեմբերի 23-ին շրջվել է աջ կողմի վրա, երբ նորոգումից հետո այն փորձել են ջուրն իջեցնել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Պատահարի հետևանքով 10 հոգի տեղում մահացել է, ևս 17 հոգի՝ վիրավորվել։ Մահացածներից 8-ը Թուրքիայի ռազմածովային ուժերի զինծառայողներ են, 2-ը՝ նավաշինարանի աշխատակիցներ։
” Թուրքիայի խորհրդարանը հաստատել է 2014 թվականի ռազմական ոլորտին տրամադրվելիք գումարի չափը։
Ինչպես և նախատեսված էր 2014-ի բյուջեի նախագծով, հաջորդ տարի Թուրքիայի պաշտպանական ծախսերի համար կհատկացվի շուրջ 10.9 մլրդ ամերիկյան դոլար, որը շուրջ 7.2 տոկոսով ավել է 2013 թվականի հատկացումներից. 2013 թվականին ռազմական ծախսերի համար առանձնացվել էր 10.1 մլրդ դոլար։
Այսպիսով, Թուրքիայի ռազմական ծախսերը կկազմեն պետական ծախսերի 3.7 տոկոսը։
Ռազմաշաբաթը նաև