Ան-12 ինքնաթիռը վայր է ընկել՝ հարվածելով ՌԴ ՊՆ պահեստներին

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզից Իրկուտսկ թռչող Ան-12 բեռնատար ինքնաթիռը վայր է ընկել «Իրկուտսկ-2» օդանավակայանի մատույցներում։ Ինքանթիռը վթարվել է՝ օդանավակայանի հարևանությամբ ՊՆ պահեստների տանիքին հարվածելով։

Իրկուտսկ-2 օդանավակայանը

Իրկուտսկ-2 օդանավակայանը

Անձնակազմի 6 անդամները զոհվել են։ Ինքնաթիռը բեռնված չի եղել ու ուղևորներ չի տեղափոխել։ Այն ուղղակի մի օդանավակայանից թռչել է մյուսը։
Ինքնաթիռը ՌԴ ՊՆ-ին չի պատկանում։ Նախապես հայտնվել էր, որ այն ընկել է զորամասի տարածքում, սակայն ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը հարվածել է ռազմական պահեստների տանիքներին, որտեղ պահվել են ավտոմոբիլային տեխնիկայի պահեստամասեր։ Պահեստների աշխատողներից ու զինծառայողներից տուժածներ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *