Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունն այցելել է Թուրքիայի TAI ընկերություն

Անկարայում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Ադրբեջանի ՊՆ պատվիրակության անդամներն այցելել են թուրքական TAI(Թուրքիայի աերոտիեզերական արտադրություն) ընկերություն, որը Թուրքիայում առաջատարներից է այս ոլորտում:

Զաքիր Հասանովն ու Նեջեթ Օզելը

Զաքիր Հասանովն ու Նեջեթ Օզելը

TAI կատարած այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարին տեղեկություններ են հաղորդվել Թուրքիայում արտադրված առաջին հարվածային ուղղաթիռի՝ T129 Աթաքի, Անքա անունը կրող անօդաչու թռչող սարքի, թուրքական արտադրության «Հյուրքուշ» ուսումնական ինքնաթիռի մասին:

TAI ընկերության ներկայացուցիչները պատասխանել են Զաքիր Հասանովին հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք, որ այցը տևելու է 2 օր, և քննարկման հիմնական թեման լինելու է ռազմական ոլորտում համագործակցության խորացումը։

Հայտնի է, որ Զաքիր Հասանովն արդեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին:

Բացի այդ, համաձայն Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական կայքի՝ Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեդջեթ Օզելի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *