ՆԱՏՕ-ի զորքերը անգամ 2014թ-ից հետո, երբ անվտանգության ապահովման պատախանատվությունն ամբողջությամբ կհանձնվի աֆղանական կողմին, կարող է դուրս չբերվեն Աֆղանստանից: Նման հայտարարություն է արել Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային զորքերի(ISAF) հրամանատար, գեներալ Ջոն Ալենը:
Այցելելով Գելման նահանգ` Ալենը հայտարարել է, որ եթե աֆղանական կողմը ցանկանա, ապա իրենք կմնան Աֆղանստանում անգամ 2014թ-ից հետո: Իսկ Լաշկարգահ քաղաքում նահանգապետ Գուլյաբ Մանգալովի հետ հանդիպման ժամանակ Ալենը հայտարարել է, որ աֆղանական կողմը անգամ միայնակ կարող է անվտանգություն ապահովել: Սակայն նահանգապետը նշել է, որ դրսի ուժերի աջակցությունն ավելի քան անհրաժեշտ է` հաստատված անվտանգության ու կանգուկանոնի պահպանման համար:
Աֆղանստանի ԱԳՆ մամլո խոսնակ Ջանան Մուսազայը հայտնել է, որ աֆղանական ժողովուրդը բազմիցս խոսել է միջազգային հանրության և ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, որով այդ ուժերը կմնան իրենց երկրում: Սակայն, դա կլինի միայն այն ժամանակ, երբ դրանում կներառվի Համաաֆղանական բարձրագույն ասամբլեայի որոշումը, որն ընդգրկում է երկու հիմնական պայման` ամերիկյան բանտերում գտնվող աֆղանցիներին փոխանցել Աֆղանտանի իրավական պատասխանատվության դաշտ և դադարեցնել աֆղանական տներում գիշերային ստուգումների անցկացումը, որի ժամանակ ամերիկացի զինվորականները ձերբակալոմ և սպանում են խաղաղ բնակիչներին:
2011թ. նոյեմբերին Քաբուլում անցկացվող համաժողովում աֆղանցիները հավանություն տվեցին ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ ռազամավարական համագործակցությանը, որը ներառում էր ԱՄՆ ռազմական բազաների տեղակայումը այդ երկրում ևս 10 տարի, սակայն այնտեղ կան մի շարք պահանջներ, որոնք պետք է կատարվեն ԱՄՆ-ի կողմից:
Pingback: Ամերիկացի զինվորն Աֆղանստանում սպանել է 16 խաղաղ բնակչի | Ռազմ.info