Թուրքիայի Իզմիր քաղաքի ռազմական նավաշինարաններից մեկում նորոգում անցնող թուրքական ռազմածովային ուժերի քարշակող նավի վթարի հետևանքով 10 մարդ է մահացել, որից 8-ը՝ զինծառայողներ։
Թուրքական նավատորմի «Դեղիրմենդերե» քարշակող նավը դեկտեմբերի 23-ին շրջվել է աջ կողմի վրա, երբ նորոգումից հետո այն փորձել են ջուրն իջեցնել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Պատահարի հետևանքով 10 հոգի տեղում մահացել է, ևս 17 հոգի՝ վիրավորվել։ Մահացածներից 8-ը Թուրքիայի ռազմածովային ուժերի զինծառայողներ են, 2-ը՝ նավաշինարանի աշխատակիցներ։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։