Պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային` Defense and security խորագրով ցուցահանդեսն ու համաժողովը մեկնարկում է այսօր` Հոնկոնգում: Ցուցահանդեսում կներկայացվեն ցամաքային զորքերի սպառազինության նմուշներ, էլեկտրաօպտիկական սարքավորումներ, հատուկ գործողությունների իրականացման համար նախատեսված տեխնիկական միջոցներ:
Ցուցահանդեսի ընդհանուր տարածքը կազմում է 100,000մ2 , որտեղ կներկայացվի 30 երկրի 250 ընկերությունների արտադրանք: Առավել մեծ տարածություններ են հատկացվել Բելառուսը, Գերմանիան, Իսրայելը, Հնդկաստանը, Չինաստանը, Կորեոն, Ռումինիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Թայլանդը, Ուկրաինան, Ֆրանսիան և Չեխիան ներկայացնող ընկերություններին: Սպասվում է ավելի քան 18 երկրի պաշտոնական ներկայացուցչությունների այցելություններ:
Ցուցադությունը կտևի մինչև մարտի 8-ը:
Նշենք, որ ցուցահանդեսի ժամանակ իրենց տեխնիկական բնութագրով և նորարարությամբ աչքի ընկած զինտեխնիկայի մասին տեղեկությունները տեղ կգնեն նաև Razm.info-ում: