ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Չինաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով 2013 թվականի դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Պեկին է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Սեյրան Օհանյանը Չինաստանում

Սեյրան Օհանյանը Չինաստանում

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի, ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի հատուկ նշանակության բրիգադ, ռազմական շրջաններ, տարբեր զորամասեր, ինչպես նաև ռազմարդյունաբերության խոշոր ձեռնարկություններ:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում տեղեկություններ էին տարածվում, թե Հայաստանը Չինաստանից գնել է AR1A համազարկային կրակի ռեակտիվ կայաններ։ Այս տեղեկությունները պաշտոնական հաստատում դեռ չեն ստացել։

Բացի այդ, պաշտոնապես հայտնի է, որ ՀՀ զինված ուժերի սպառազինությում կա առնվազն 4 միավոր WM-80 համազարկային կրակի ռեակտիվ կայան։

One response to “ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Չինաստան

  1. Pingback: Հայաստանի ԶՈւ տանկերը Չինաստանում արդիականացնելու հարց օրակարգում այսօր չկա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *