Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 17-21

Հակառակորդի կրակից պայմանագրային է զոհվել: Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահին: «Կապիտան» կոչումով նախատեսված որակավորման դասընթացներ՝ ռազմական ինստիտուտում: ՊԲ հրամանատարն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

NAXARAR

-Դեկտեմբերի 15-ին ժամը 19:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գծի Մովսես գյուղի պաշտպանական դիրքերում զոհվել է պայմանագրային զինծառայող Հրանտ Պողոսյանը: Նա 26 տարեկան էր, ամուսնացած, ուներ մեկ երեխա:

-Դեկտեմբերի 18-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացի ներկա վիճակը, առաջնագծում իրադրության և Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները:

-Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվել է սեպտեմբերի 23-ից մեկնարկած հրամանատարաշտաբային ֆակուլտետի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի հաստիքապաշտոնային «Կապիտան» զինվորական կոչումով նախատեսված որակավորման 12-շաբաթյա դասընթացների ավարտական հանդիսավոր միջոցառումը: Դասընթացների կազմակերպման հիմնական նպատակներից է ռազմական կրթության շարունակականության ապահովումը:

-Դեկտեմբերի 18-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարին:Մովսես Հակոբյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Արցախում և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը հանրապետության ռազմական գերատեսչության հետ այսուհետ ևս կլինի արդյունավետ:

-Դեկտեմբերի 20-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013 թվականի համագործակցության ծրագրի ամփոփումն էր։ Ամփոփումից հետո պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014 թվականի ծրագիրը:

Արշակ զաքարյանը «Լավագույն տղերքը ծառայում են» հոլովակի նկարահանման աշխատանքների ժամանակ

-«Լավագույն տղերքը ծառայում են» սոցիալական հոլովակը վերջերս մեծ արձագանք գտավ համացանցում։ Ռազմինֆոն զրուցել է հոլովակի հեղինակ Արշակ Զաքարյանի հետ։ Հարցազրույցին ու հոլովակներին կարող եք ծանոթանալ այստեղ.

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *