Ֆինլանդիան պատրաստվում է արդիականացնել իր օդուժը

Ֆինլանդիայի ՊՆ-ն ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է 145 մլն եվրոյի` «օդ-մակերևույթ» AGM-158 JASSM թևավոր հրթիռների գնման շուրջ: Դրանք նախատեսվում են ձեռք բերել F/A-18C/D կործանիչների արդիականացման շրջանակներում: Հայտնում է Helsingin Sanomat կայքը:

Հրթիռների գնման շուրջ բանակցություններ են վարվել շուրջ մեկ տարի: Միայն 2011թ. նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց Ֆինլանդիային վաճառել ոչ ավել, քան 70 հատ JASSM հրթիռ` 185 մլն եվրո արժողությամբ:  Սակայն, պայմանագրի կնքման ժամանակ հրթիռների թիվը կրաճտվել է, իսկ թե որքանով` չի հստակեցվում: Մեկ հրթիռի արժեքն է 1.3 մլն եվրո, որոնց առաջին խմբաքանակը Ֆինլանդիան կստանա 2015-2016թթ-ին: Փորձագետների կարծիքով Ֆինլանդիայի համար ՌՕՈւ-ի արդիականացումը կարժենա 700 մլն եվրո:

JASSM հրթիռներից բացի Ֆինլանդիան ԱՄՆ-ից խնդրել է տրամադրել 600 հատ Stinger-RMP Block 1 զենիթային հրթիռ, Stinger տեսակի տասը փորձարկման հրթիռ, 110 հատ մեկնակրային և համալրող սարքավորումներ` 250 մլն եվրո արժողությամբ:

JASSM հրթիռները կշռում են շուրջ մեկ տոննա և կարող են խոցել ավելի քան 350 կմ հեռավորության թիրախները: Ներկայումս Lockheed Martin-ն աշխատում է ավելի մեծ հեռահարության JASSM-ER հրթիռների վրա, որոնք կարող են կիրառվել 2013թ.-ից` F-35 Lightning II կործանիչների վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *