Ամերիկյան ուղեծրային անօդաչու թռչող X-37B սարքի նախատիպը տիեզերքում է եղել շուրջ մեկ տարի։ Բայց թե ինչ առաջադրանքներ է կատարել այնտեղ, դեռևս չի նշվում։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որի հետաքրքրությունների շրջանակում է ընթանում նախագիծը, չի բացահայտում նույնիսկ սարքի վերադարձի ամսաթիվը։ Այս մասին հայտնում է ամերիկյան space.com լրատվակայքը։
Ըստ կայքի տվյալների՝ զինվորականներն ընդամենը հայտնել են, որ վերադարձից հետո ԱԹՍ-ն վայրէջք կկատարի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) կենտրոնում։
Նշենք, որ անօդաչու թռչող սարքը նախագծել է Boeing կոնցերնը։ Թռիչքը նախատեսված է այս դասի անօդաչու թռչող սարքի պիտանելությունը փորձարկելու համար։
Տեղեկացնենք, որ նախկինում X-37B ԱԹՍ-ն կատարել է ուղեծրային երկու թռիչք։ Առաջինը՝ 2010 թվականի ապրիլի 22-ից դեկտեմբերի 3-ը, իսկ երկրորդը՝ 2012 թվականի մարտի 5-ից հունիսի 16-ը։ Փորձարկումների մասին հայտարարվել է, որ դրանք բարեհաջող են անցել։
X-37B-ի երկարությունը 8,8 մետր է, թևերի բացվածը 4,5 մետր է։ Ինչպես հայտնում են զինվորականները, սարքը կատարում է նաև հետախուզական աշխատանք։
ից մեկում 1,5 հազար ԱՄՆ դոլարի խաղանիշ կեղծելու համար։ 1992-ից գործող կառույցի պատմության ընթացքում աննախադեպ երևույթ է ղեկավարի տեղակալի նմանձևով հեռացումը։ Նրա հեռացման հաստատումն անձամբ ստորագրել է նախագահ Բարաք Օբաման։