Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը կրկին այցելել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորամասերից մեկը՝ ծանոթանալով նաև տեղի ավիացիոն զորավարժարանին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նախարարը ծանոթացել է զորամասում տեղակայված տարբեր տիպի սպառազինությանը, հետաքրքրվել է զինծառայողների մարտական պատրաստվածությամբ։ Բացի այդ, Զաքիր Հասանովը հանձնարարություններ է տվել զորավարժարանի բարեկարգման շրջանակներում։
Ըստ աղբյուրի՝ նախարարին ուղեկցել է Ադրբեջանի նախագահական աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը։