Ռուսաստանը մարել է Ղրղզստանին ունեցած 15,5 մլն դոլարի պարտքը, որը գոյացել էր այդ հանրապետությունում ռազմական օբյեկտների տեղանքի վարձակալությունից: Տեղեկացնում է Ղրղզստանի ՊՆ մամլո ծառայությունը:
Նախորդ շաբաթ` Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Մոսկվայում գտնվելու ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ-ն իրենց պարտք է ավելի քան 15 մլն դոլար, բայց նախագահ Դմիտրիյ Մեդվեդևը խոստացել է պարտքը մարել 10 օրվա ընթացքում:
Ծրագրվում է, որ ստացված միջոցները կօգտագորվեն Ղրղզստանի ՊՆ-ի կարիքները հոգալու համար:
Այդ երկրում տեղակայված են մի քանի ռուսական ռազմական օբյեկտներ` Կանտ ավիաբազան, Կարակոլի տորպեդափորձարարական հրաձգարանը, Կարա-բալտա շրջանի Ռազմածովային նավատորմի կապի հանգույցը և Մայլու-Սուի սեյսմոլոգիական կայանը, որոնց վարձակալության պարտքը կազմել էր 15.5 մլն դոլար և արդեն իսկ մարված է: Աթամբաևի հայտարարության համաձայն` պարտքը գոյացել էր 4 տարվա ընթացքում: