Հարավային Սուդանում հարձակվել են ՄԱԿ-ի ռազմակայանի վրա

Դեկտեմբերի 19-ին Հարավային Սուդանում զինված հարձակում է գրանցվել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ժամանակավոր կայանի վրա: Կան տուժածներ և զոհեր, որոնց թիվը դեռևս անհայտ է:

 

ՄԱԿ խաղաղապահները՝ Հարավային Սուդանում

ՄԱԿ խաղաղապահները՝ Հարավային Սուդանում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, նախնական տվյալներով՝ հարձակվողները պատկանում են նուերա ցեղին: Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը:

Նշենք, որ ռազմակայանը տեղակայված է Ջոնգլի նահանգի Աքոբո քաղաքում: Հարձակման պահին կայանում էին պատսպարվում խաղաղ բնակիչներ:

Հաքի խոսքերով՝ խաղաղ բնակիչները մոտ ժամերս տարհանվելու են կայանից, իսկ դեկտեմբերի 20-ին մոտակա Մալաքա քաղաքից Աքոբո են բերվելու հավելյան ուժեր:

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանի նախկին վարչապետ Ռիեքա Մաչարայի և գործող նախագահ Սալվի Քիիրի կողմնակիցների միջև բախումներ են սկսվել դեկտեմբերի 16-ի գիշերը մայրաքաղաք Ջուբում: Պաշտոնական վարկածով՝ Մաչարայի համախոհները ռազմական հեղաշրջման փորձ են կատարել:

Հակամարտության սկզբից ի վեր 500 հոգի զոհվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *