ՌԴ ՊՆ-ն ստացել է ևս 100 միավոր Տ-72Բ3 տանկեր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստացել է տանկերի ևս մեկ խմբաքանակ, որոնց մեջ եղել են շուրջ 100 միավոր Տ-72Բ3 տանկեր։ Այս տանկերի տրամադրումը նախատեսված էր ՌԴ զինված ուժերի վերազինման ծրագրով։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015-ին։

Տ-72Բ3 տանկը Ալաբինոյի տանկային բիաթլոնում

Տ-72Բ3 տանկը Ալաբինոյի տանկային բիաթլոնում

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերին Տ-72Բ3 տանկեր ստացել է նաև ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգը, իսկ սեպտեմբերին նույն տանկերից ստացել են նաև արևմտյան ռազմական օկրուգում։

Նորացված տանկի վրա տեղադրված է 840 ձիաուժանոց շարժիչ բազային 780 ձիաուժանոցի փոխարեն, «Կոնտակտ-5» արտաքին դինամիկ զրահ, բազմալիք «Սոսնա-Ու» նշանոց, կապի նորագույն սարքեր, սպառազինության կատարելագործված ստաբիլիզատոր ու զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանության համակարգ։ Կատարելագործվել են նաև ընթացամասն ու թրթուռները։ Բացի այդ տանկի սպառազինությունը թույլ է տալիս կիրառել զինամթերքի նոր, ավելի մեծ զրահահարությամբ տեսակներ։

Տանկը առաջին անգամ ներկայացվել է 2013-ի օգոստոսին Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում անցկացված տանկային բիաթլոնի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *