ՆԱՏՕ-ի ամսագրի (NATO staff centre magazine) 2013 դեկտեմբեր-2014 փետրվար համարում լույս է տեսել Հայաստանի մասին զբոսաշրջային-մշակութային հոդված:
Հոդվածը պատմում է Հայաստանի պատմամշակութային նշանակություն և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների և վայրերի, հայկական ազգային խոհանոցի առանձնահատկությունների մասին:
Ամսագիրը հրատարակվել է 5.000 օրինակով: Ուկրաինայից հետո սա ՆԱՏՕ-ի ամսագրում Գործընկեր երկրի վերաբերյալ տպվող երկրորդ հոդվածն է։
Անգլերեն հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ։