Դեկտեմբերի 17-ին Բաքվում կայացել են Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ քննարկումներ, որոնց ավարտին ստորագրվել է երկկողմ գործողությունների ծրագիր գալիք տարվա համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ֆրանսիական պատվիրակությունը գլխավորում է Կովկասի, Կենտրոնական Ասիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի գծով բյուրոյի ղեկավար, առաջին կարգի կապիտան Ալեքսիս Վիլերն էր:
Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր: Քննարկումների ավարտին ստորագրվել է «Ադրբեջանի ու Ֆրանսիայի ՊՆ-ների միջև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր 2014-ի կտրվածքով»:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: