Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսին օրինագիծ է ներկայացվել՝ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության պայմանագրի ժամկետը ևս 5 տարով երկարացնելու վերաբերյալ։
Ադրբեջանի խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության գծով հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասքերովը հայտարարել է, որ «Ադրբեջանի և ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունների փոխադարձ օգնության ու տարբեր սարքավորումների տրամադրման մասին» օրենքը կորցնում է ուժը 2013-ի դեկտեմբերի վերջին, ուստի անհրաժեշտության կա այն երկարաձգելու՝ որոշակի փոփոխություններ կատարելով։
Նշենք, որ պաշտպանության ու անվտանգության գծով հանձնաժողովը քննարկումների ընթացքում արդեն իսկ հավանություն է տվել ակնկալվելիք փոփոխություններին։
Հավելենք, որ Ադրբեջանի և ԱՄՆ ՊՆ-ները համագործակցության պայմանագիր են կնքել 2003-ին՝ 10 տարի ժամկետով։