Դեկտեմբերի 18-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյուրիին։
Շնորհավորելով վերջինիս կազմակերպության 150-ամյակի կապակցությամբ՝ Մովսես Հակոբյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Արցախում և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը հանրապետության ռազմական գերատեսչության հետ այսուհետ ևս կլինի արդյունավետ, փոխանցում է ՊԲ մամուլի ծառայությունը։