Դեկտեմբերի 17-ին Բաքվի՝ Պատերազմի, աշխատանքի ու զինված ուժերի վետերանների խորհրդում նախագահի ընտրություններ են կայացել։ Նախագահ է ընտրվել ԶՈւ պահեստազորի գնդապետ Մահերամ Ջահանգիրովը, իսկ քարտուղար՝ պահեստի գնդապետ Իսա Հասիմովը։
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է խորհրդի անդամ Ազիզահա Հանիզադեն։
Նշենք, որ Մահերամ Ջահանգիրովը 1993-ին պաշտոնավարում էր որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ։ 1994-ին կնքված զինադադարից հետո վերջինս աշխատել է Ադրբեջանի ռազմակրթական տարբեր հաստատություններում, որոշ ժամանակով զբաղեցրել է նաև Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիայի ամբիոններից մեկի վարիչի պաշտոնը։