Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքից 140 կմ հեռավորության վրա կործանվել է Су-30 կործանիչը: Կործանիչում եղել են երկու օդաչու, ովքեր կատապուլտի միջոցով փրկվել են: Су-30-ի անկման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ընկած կործանիչն իրեն չի պատկանում:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ կործանված Су- 30-ը նախատեսված է եղել Վիետնամի ՌՕՈՒ-ին փոխանցելու համար, որի հետ ունեցած` 2010թ. պայմանագրի համաձայն, պետք է հատկացվի 12 հատ Су-30МК2: Նշվում է, որ կործանիչն ապահովագրված է եղել, սակայն թե ինչ գումարով` չի հաղորդվում: Հայտնի է, որ Վիետնամին տրամադրվելիք կործանիչների արժեքն է 48 մլն դոլար: Ռուսական կողմը հայտնել է, որ կործանիչի վթարվելը չի խանգարի վիետնամական պայմանագրի իրագործմանը:
Բազմաթիրախային հարվածային Су- 30 կործանիչը ստեղծվել է Су-27-ի հիման վրա (իրականում Սու-27-ի արդիականացված տարբերակն է), իսկ դրա անձնակազմը կարող է մարտ վարել մինչև 3.000 կմ-ի վրա` 3.5 ժամ առանց վերալիցքավորման:
Նշենք, որ Су-30-ը վթարվել է փորձնական թռիչների ժամանակ, որն իրականացրել են փոխգնդապետ Վալերիյ Կիրիլլինը և երկրորդ օդաչու` կապիտան Ալեքսանդր Գորշկովը: