Հայաստան է ժամանում ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնականը

Երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցության նպատակով դեկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական, դոկտոր Էվելին Ֆարկասը։

Էվելին Ֆարկաս

Էվելին Ֆարկաս

Երկօրյա այցի ընթացքում Ֆարկասը հանդիպումներ կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և գիտական շրջանակների փորձագետների հետ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, այցը նախանշում է Հայաստանի և ԱՄՆ-ի ամուր ու զարգացող համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Դոկտոր Ֆարկասն իր քննարկումներում անդրադարձ կկատարի երկու երկրների համար փոխշահավետ համագործակցության ոլորտներին, ինչպիսիք են՝ դաշնային ու խաղաղապահ գործողությունները, ուսուցումները Հայաստանի զինվորականների ու Եվրոպական հրամանատարության ու Կանզասի ազգային գվարդիայի ուժերի մասնակցությամբ և տարածաշրջանային անվտանգությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *