Ճապոնիան կարող է հրաժարվել ամերիկյան F-35 կործանիչներից

Ճապոնիան կարող է հրաժարվել F-35 ամերիկյան կործանիչների գնումից, եթե դրանց մատակարարումը շարունակի ուշանալ, իսկ գինը` բարձրանալ: Հայտարարել է պաշտպանության նախարար Նաոկի Տանական:

«Եթե ԱՄՆ-ն չկարողանա իրականացնել այդ ինքնաթիռների վաճառքի իր առաջարկը, ապա հարկ կլինի հրաժարվել այդ պայմանագրից և այլ փոխարինող մոդել գտնել»,- հայտարարել է Տանական` հավելելով, որ հույս ունի մինչև ամառ 4 հատ F-35 ձեռք բերելու պայմանագիր կնքել, որը կհատկացվի իրենց երկրին մինև 2016թ.-ը:

Ճապոնիան նպատակ ունի նորացնել ռազմական ինքնաթիռները, որոնց հիմնական մասը կազմում են ամերիկյան արտադրության` շուրջ 200 հատ հնացած  F-15-երը: Տոկիոն մտադրվել էր դրանք փոխարինել 5-րդ սերնդի

F-22 «Ռեպտոր»-ով, սակայն ԱՄՆ Կոնգրեսը մերժեց Ճապոնիայի նման խնդրանքը` պատճառաբանելով գաղտնիության պահպանման անհրաժեշտությամբ:  Դրա փոխարեն Ճապոնիային առաջարկեցին F-35-եր, որոնք ԱՄՆ-ն արտադրում է այլ երկրների հետ համատեղ: Սակայն դրանց հատկացման ժամկետը միշտ հետաձգվում է, իսկ գները թանկանում են, որն էլ առաջացնում է Ճապոնիայի կառավարության զայրույթն ու անհանգստությունը: Իսկ այս օրերին ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսը համալրվել է F-35B «Լայտնինգ-2» կործանիչներով:

One response to “Ճապոնիան կարող է հրաժարվել ամերիկյան F-35 կործանիչներից

  1. Pingback: ԱՄՆ-ում Ավստրալիային F-35 խոստանում են 70մլն. դոլարով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *