102-րդ ռազմաբազայի զինծառայողները «Կամխուդ» զորավարժարանում դիպուկահարի պատրաստություն են անցնում

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում երիտասարդ դիպուկահարների պատրաստման համար անցկացնում են ուսումնական վարժանքներ։ Վարժանքների ընթացքում դիպուկահարներն անցնում են կրակային և մարտավարական պատրաստություն։

Նախատեսված է, որ հատուկ հրաձգարանում զինծառայողներն ունենալու են 200 ժամ գործնական դաս, որի ընթացքում կրակելու են ՍՎԴ և «Վինտորեզ» դիպուկահար հրացաններից, ինչպես նաև փորձելու են ճիշտ թիրախավորվելու և հանդերձավորվելու կանոնները։

Փորձառու դիպուկահարները երիտասարդներին սովորեցնելու են ճիշտ թիրախավորման առանձնահատկությունները, ցերեկային և գիշերային թիրախավորում, դիպուկահարների դեմ պայքար։

Դասընթացի ավարտական փուլում դիպուկահարների զույգերը խմբակային թիրախը ոչնչացնելու համար կաշխատեն միաժամանակ կրակելու վրա, ինչպես նաև կկիրառեն համազարկային կրակը՝ հակառակորդին ապակողմոնորշելու նպատակով։

Հիշեցնենք, որ ռազմաբազայի զինծառայողները Հայաստանի «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում երիտասարդ վարորդների համար անցկացնում են ուսումնական վարժանքներ ձմեռային պայմաններում լեռնային ճանապարհները հաղթահարելու համար։ Վարժանքներին մասնակցում է շուրջ 300 զինծառայող։

Վարժանքն իրականացվում է 2 փուլով՝ առաջին փուլում երիտասարդ մասնագետները պետք է սովորեն մարտական մեքենաների վարման տեսական հատվածն ու սպասարկման առանձնահատկությունները։ Իսկ ահա երկրորդ փուլում զինծառայողները գործնական պարապմունքների ժամանակ կկիրառեն իրենց գիտելիքները։ Նրանք վարելու են Տ-72Բ, ԲՄՊ-2, ԲՏՌ-80 մարտական մեքենաներ, ինչպես նաև ԿամԱԶ-55501 ավտոմեքենաներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *