Թուրքիայի Անկարա նահանգում ուսումնական թռիչք կատարելու ժամանակ երկրի ռազմաօդային ուժերի Sikorsky S-70 ուղղաթիռ է վայր ընկել։
Վթարը գրանցվել է դեկտեմբերի 17-ի առավոտյան Անկարա նահանգի Գյոլբաշի շրջանի Օղուլբեյ գյուղի մոտակայքում։
Ուղղաթիռի վթարի հետևանքով երկու օդաչուները մահացել են։ Ուղղաթիռում այլ ուղևորներ չեն եղել, վայր ընկնելու վայրում նույնպես մարդիկ չեն եղել։
Դեռ պաշտոնապես հայտնի չէ, թե ինչն է վթարի պատճառ հանդիսացել։ Ենթադրվում է, որ այն թռիչքի ժամանակ դիպչել է բարձր լարման հաղորդալարերի, ինչից հետո էլ վայր է ընկել։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։