Թուրքիայում վերապատրաստման դասընթացներ են անցել ՆՀՀ Մակեդոնիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման 7, ՀՕՊ զորքերի 19 զինծառայող։
Դասընթացներն անցկացվել է դեկտեմբերի 9-ից 20-ը Թուրքիայի տարածքում, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։
Հատուկջոկատայինների արժանքներն իրականացվել են լեռնային շրջաններում՝ կլիմայական խիստ պայմաններում։ Դասընթացը վարել են Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների բարձրաստիճան սպաները։
Հակաօդային պաշտպանության զորքերի համար դասընթացն անցկացվել են թուրքական ՀՕՊ զորամասերում։