ՄԻնչև 2020թ. Ռուսաստանը ՌՕՈՒ-ին կհատկացնի 747,5 մլրդ դոլար

Կարսնորդարի մարզի` Հարավային ռազմական շրջանի Ռազմաօդային ուժերի և Հակաօդային պաշտպանության բազաները մինչ 2012թ. վերջ կստանան  Ка-52 «Ալլիգատոր» մարտական ուղղաթիռներ: Տեղեկացնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

Ուղղաթիռների քանակը չի հստակեցվում, իսկ մարտի 1-ին Կրասնոդարի մարզից օդաչուների խումբ է մեկնել Տորժկ` Վերապատրաստման և ավիացիայի մարտական կիրառման կենտրոն` նոր ուղղաթիռների վարմանը ծանոթանալու նպատակով: Ընթացիկ տարում Հարավային ռազմական շրջանում կուղարկվեն Ми-6Т տրանսպորտային, Ми-35М հարվածային ուղղաթիռները, արդիականացված  Ми-8АМТШ-ն և այլ ժամանակակից տեխնիկա:

Հարավային ռազմական շրջանը պարբերաբար համալրում է ստանում: 2011թ. ընթացքում տեղի բազան համալրվել է ավելի քան 10  Ми-28Н  ուղղաթիռներով և արդիականացված Ми-8АМТШ ուղղաթիռով` ГЛОНАСС и GPS արբանյակային նավիգացիոն համակարգերով:

Ընդհանուր առմամբ ՌԴ ՊՆ-ն մտադրված է 2012թ. ՌՕՈՒ-ին մատակարարել 90 նոր և արդիականացված ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: Այս տարվա հունվարին Տորժովսկյան ուսումնական կենտրոնը ստացել է 17 ուղղաթիռ` ներառյալ Ми-28Н, Ми-35, Ми-8МТВ-5 и Ка-52:

Մինչ 2020թ. ԶՈՒ-ը ծրագրում են գնել տարբեր տեսակի ավելի քան 1000 ուղղաթիռ: Ռազմական տեխնիկայի ավիապարկի նորացման համար մինչև 2020թ. բյուջեից կհատկացվի 23 տրիլիոն ռուբլի(747,5 մլրդ դոլար), որից 1 տրիլիոնը(32,5 մլրդ դոլար) կհատկացվի այս տարվա ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *