Ադրբեջանում Աղդամի շրջանի Մահրըզլը գյուղում ադրբեջանցի բնակիչներից մեկը՝ Ինթիհամ Ասադովը, հայտնաբերել է հակատանկային ականի ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «մարտական գլխիկ»։
Նա փորել է հողը, զգուշորեն դուրս բերել պայթուցիչն ու հանձնել մոտակա զորամասի զինծառայողներին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ասադովը իր արարքը բացատրել է նրանով, որ չէր ցանկանա ականի հավանական պայթյունի հետևանքով զոհեր գրանցվեին, ուստի այդ մասին հայտնել է մոտակա զորամասի հրամանատարությանը։