Ադրբեջանում զինծառայողը դանակահարել է ծառայակցին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում գրանցված միջադեպի արդյունքում սրտի շրջանում ստացած վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Խաթայի շրջանից զորակոչված Սուրհայ Մուրադովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, իր ծառայակցին սրտի շրջանում դանակահարել է Գուբայի շրջանից զորակոչված 19-ամյա Զաուր Ռուսթամովը:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում դեպքի վերաբերյալ առայժմ տեղեկություն չկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *