Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հերթական զորակոչի հրամանը։
Ըստ հրամանագրի՝ 2014 թվականի հունվարի 1-30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվելու 18-ը լրացած, 1996-ին ծնված, ինչպես նաև Ադրբեջանի՝ մինչև 35 տարեկան, 1979-1995-ին ծնված քաղաքացիները, որոնք չունեն տարկետման իրավունք և դեռևս չեն ծառայել կամ ազատված չեն ԱՀ ԶՈՒ զինծառայությունից։
Համաձայն Ադրբեջանի «Զինվորական պարտավորվածության և զինծառայության մասին» օրենքի 38.1.1 հոդվածի՝ 2014-ի հունվարի 1-30-ը պարտադիր զինծառայության ժամկետը լրացած քաղաքացիները կհամալրեն պահեստազորը։