Դեկտեմբերի 15-ին ժամը 19:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գծի Մովսես գյուղի պաշտպանական դիրքերում զոհվել է պայմանագրային զինծառայող Հրանտ Պողոսյանը: Այս մասին հայտնում է «Առավոտ» լրատվական կայքը:
Ըստ կայքի լրագրողի տվյալների` զինծառայողը զոհվել է ադրբեջանական դիպուկահարի կրակից: Հրանտ Պողոսյանը 26 տարեկան էր, ամուսնացած, ուներ մեկ երեխա: