Scorpion թեթև գրոհիչն իրականացրել է իր առաջին թռիչքը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը փորձարկել է Scorpion (Սքորփիըն) թեթև գրոհիչը, որը 2013 թվականի դեկտեմբերի 12-ին կատարել է իր անդրանիկ թռիչքը: Ինքնաթիռը երկինք է բարձրացել Քանզաս նահանգում տեղակայված McConnell (Մըքքոնըլ) ավիաբազայից: Այս մասին հաղորդում է ինքնաթիռը նախագծած Textron & AirLand Enterprises ընկերությունը։

հարվածային Scorpion ինքնաթիռ

հարվածային Scorpion ինքնաթիռ

Թեթև գրոհիչի առաջին թռիչքը, որը տևել է շուրջ 1.5 ժամ, պսակվել է հաջողությամբ: Փորձնական թռիչքի ժամանակ գրոհիչի կառավարումն իրականացրել է օդաչու Դեն Հինսոնը:

Scorpion-ի առաջին թռիչքի հիմնական նպատակը մանևրային բնութագրերի փորձարկումն էր: Գրոհիչի փորձարկման վերաբերյալ այլ տեղեկություն չի հաղորդվում: Այս թռիչքի ընթացքում փորձարկվել է ինքնաթիռի կառավարման աստիճանը ցածր արագությունների ժամանակ, իսկ արդեն հաջորդ թռիչքի ընթացքում գրոհիչն իրեն պետք է դրսևորի մեծ արագություններում: Ընդ որում, հետագայում ինքնաթիռը պետք է որպես զանգված իր հետ բարձրացնի բորտէլեկտրոնային սարքավորումներ:

Նշենք, որ գրոհիչի փորձարկումները մեկնարկել էին դեռևս 2013 թվականի նոյեմբերի վերջին։ Նախնական շրջանում, փորձարկումները ներառում էին թռիչքուղու երկայնքով իրականացվող ընթացք՝ ինքնաթիռի կայունության ստուգման նպատակով։

Նախագծող ընկերության հաղորդմամբ` գրոհիչի նոր մոդելում օգտագործվում են գերազանցապես կոմերցիոն տեխնոլոգիաներ՝ այդ թվում այնպիսի շարժիչներ, որոնք տեղադրվում են փոքր բիզնես ինքնաթիռների վրա։ Նման լուծումների շնորհիվ նոր ինքնաթիռի արժեքը չի գերազանցի 20 միլիոն դոլարը, իսկ թռիչքի մեկ ժամը կարժենա 3.000 ԱՄՆ դոլար։

Սքորփիըն երկտեղանի գրոհիչի երկարությունը կազմում է 13.3 մետր, թևերի բացվածքը՝ 14.4 մետր։ Ինքնաթիռի թռիչքային առավելագույն զանգվածը կազմում է 9.6 տոննա, իսկ նախագծային հաշվարկների համաձայն` գրոհիչն ի զորու կլինի զարգացնել 833 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի երկարությունը կկազմի 4400 կմ։ Ինքնաթիռը կկարողանա իր վրա կրել մինչև վեց հրթիռ և ռումբ՝ 2.8 տոննա ընդհանուր զանգվածով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *