Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 8-14

ՀՀ ԶՈւ-ն կորուստ ունի: Ձմեռային զորակոչը` վիճակահանությամբ: Ինջիղուլյանին կտեսակցեն հունվարին: Լեհական լրատվամիջոցը հերքում է Լեհաստանում հայկական տանկերի արդիականացման լուրը: Աստվածաշունչ` զինծառայողներին:

” Դեկտեմբերի 10-ին ՊՆ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

” Ձմեռային զորակոչն իրականացվում է վիճակահանությամբ: Ռազմինֆոն ներկա է եղել վիճակահանության ընթացքին: Զորակոչիկներին տրվում էր հատուկ թերթիկներ՝ «Ը», «Մ», «Ա» գրությամբ։ «Ը»-ն ընդհանուրն էր, «Մ»-ն մասնագետները՝ վարորդ, մեխանիկ վարորդ, կապի մասնագետներ, իսկ «Ա»-ն արտոնություն ունեցողներին էր տրվում։ Մանրամասներն` այստեղ:

-Դեկտեմբերի 10-ին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին։ Ինջիղուլյանի եղբայրը Ռազմինֆոյին պատմել է, որ Էպրեխտն այցելելու է Բաքու, չնայած դժվար թե Հակոբին տեսակցի, բայց կփորձի նորություններ իմանալ: Հակոբի հետ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցելու են հունվարի վերջին:

-Լեհական Altair լրատվական գործակալությունը հերքել է տեղեկությունը, թե Լեհաստանի Bumar-Labedy (Բումար Լաբեդի) ընկերությունը պատրաստվում է արդիականացնել Հայաստանի զինված ուժերի Տ-72 տանկերը։ Վերջինս մեկնաբանություն է վերցրել լեհական ռազմարդյունաբերական ընկերության ներկայացուցիչներից, ովքեր հերքել են, թե հայկական կողմից հետ կնքված պայմանագիր կա։ Լեհական այլ աղբյուրներում դեռևս ոչինչ չկա: Իսկ ՀՀ ՊՆ-ն լուրը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է:

-«Յուրաքանչյուր զինվորին մեկ Սուրբ Գիրք» ծրագրի շրջանակներում Հայաստանի աստվածաշնչային ընկերության նախաձեռնությամբ Հայոց բանակում շարունակվում է զինվորներին Աստվածաշունչ մատյաններ բաժանելու գործընթացը: ՀՀ ՊՆ հյուսիսային երկու զորամասի սպայական կազմին և զինվորներին բաժանվել է 1200 գիրք:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *