ԱՄՆ-ն փորձարկել է HEL MD նոր մարտական լազերը

ԱՄՆ զինված ուժերը գրեթե մեկուկես ամիս ժամանակահատվածում փորձարկել է HEL MD նոր մարտական լազերը։ Փորձարկումներին լազերը կանխարգելել է, որ ականանետից արձակված 90 ականներ հասնեն ենթադրյալ թիրախին, բացի այդ խոցել է մի քանի անօդաչու թռչող սարք։

HEL MD նոր մարտական լազեր

HEL MD նոր մարտական լազեր

Համաձայն ԱՄՆ բանակի պաշտոնական հաղորդագրության՝ փորձարկումներն ընթացել են 2013-ի նոյեմբերի 18-դեկտեմբերի 10-ը Ուայթ Սենջ հրթիռային զորավարժարանում։ Փորձարկումների արդյունքների վերաբերյալ այլ մանրամասն տվյալներ չեն հաղորդվում։

Փորձարկվող լազերային համակարգն ընդգրկում է EMMR ռադիոտեղորոշման սարք, որը հայտնաբերում է օդային թիրախներ ու դրանց տվյալները փոխանցում լազերի աշխատանքը վերահսկող կրակի մարտական կառավարման համակարգին։

Փորձարկվող լազերի հզորությունը 10 կՎտ է։ Առաջիկա փորձարկումների ակնկալվելիք արդյունքների հիման վրա նախատեսվում է կիրառել արդեն 50 կՎտ լազեր, որն էլ հետագայում կարդիականացվի՝ հասցվելով 100 կՎտ-ի։ Միաժամանակ բարելավվելու են էներգիայի ապահովման համակարգերը։

HEL MD-ը ստեղծվել է հատուկ այն նպատակով, որպեսզի ապահովի ռազմական կարևորագույն օբյեկտների պաշտպանությունն ականանետերի, թևավոր հրթիռների, հրետանային արկերի, անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։

Ըստ ԱՄՆ զինվորականների՝ հենց սրանք են բանակի համար ներկայումս առաջնային սպառնալիքները։

Լազերային համակարգի պայմանագրի հիմնական կատարողն ամերիկյան «Բոինգ» կոնցերնն է։

Նշենք, որ ներկա դրությամբ ԱՄՆ զինվորականները դիտարկում են լազերային տարբեր արդի համակարգերը՝ որպես սպառազինության հզորացման հիմնական միջոց։ 2013-ի նոյեմբերի վերջին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հրապարակել է տվյալներ 6-րդ սերնդի կործանիչների համար լազերային համակարգեր ստեղծելու իր մտադրության մասին։ Դրանք պետք է տրամադրվեն ԱՄՆ ՌՕՈւ-ին 2013-ից հետո։ Լազերային համակարգերն օգտագործվելու են վերգետնյա թիրախներ, ինչպես նաև օդում ինքնաթիռներ ոչնչացնելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *